ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Օկուպանտի «կլեյմոն» խլվեց ադրբեջանցիներից ու դաջվեց մեր ճակատին

Օկուպանտի «կլեյմոն» խլվեց ադրբեջանցիներից ու դաջվեց մեր ճակատին
05.05.2024 | 06:58

Տավուշում ստեղծված վակխանալիայից հետո Ադրբեջանի քայլերը լինելու են հետևյալը. քանի որ Նիկոլն ընդունում է, որ Տավուշի էդ հատվածը «ադրբեջանական» է, նշանակում է, որ Հայաստանն «օկուպացրել» է այդ տարածքները: Այստեղից էլ հետևություն, որ Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ է»:

Այսինքն՝ Նիկոլի ձեռամբ օկուպանտի «կլեյմոն» խլվեց ադրբեջանցիներից ու դաջվեց մեր ճակատին:
Հիմա ամենահետաքրքիրը. եթե չգիտեք՝ ասեմ, որ, ըստ միջազգային իրավունքի, «օկուպանտը» պետք է փոխհատուցի իր այդ «քայլի» համար. այսինքն, տրամաբանական է, որ առաջիկայում Ալիևն առաջ է քաշելու կոնտրիբուցիաների (ռազմատուգանք) հարցը: Ոնց հասկանում եմ՝ Նիկոլն էդ հարցում էլ է «օկ», ավելին, մի վայրկյան չեմ կասկածում, որ առաջիկա ամիսներին նիկոլենք էս թեման էլ մանրից կսկսեն «եփել»:
Ի դեպ, ասեմ, որ խոսքը գնալու է մի քանի 100 միլիարդ դոլարի մասին, որը հաճույքով ճպացնելու են մեր ճակատին ու գումարի հանձման գրաֆիկը դնեն դեմներս, պլյուս գույքի, բնակչության վերարտադրության հարցերը: Էլ չեմ խոսում, որ էս ֆոնին առաջին պլան է գալու «ռազմական հանցագործների» թեման, ու հստակ ցուցակ հրապարակվի:
Սրա վերջնական նպատակը մեզ քաղաքական քարտեզից հանելն է, ու, ասեմ ձեզ, որ դրան բան չի մնացել:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ